Ապրիլի 24-ին Սան Մարինոյում կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրը:
Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ16 հավաքականը վերջին տուրում պարտվել է Իտալիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ16 հավաքականը մրցել է Իտալիայի ընտրանու հետ և պարտվել 1:4 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի է ընկել Գևորգ Թարախչյանը:
Հիշեցնենք` Զարգացման մրցաշարի շրջանակում մեր ընտրանին 3 հանդիպում է անցկացրել և կրել նույնքան պարտություն:
Առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականի ֆուտբոլիստները 11-մետրանոցներով զիջել էին Սան-Մարինոյի իրենց հասակակիցներին (1:1/ 5:4 - 11մ.), իսկ ապրիլի 22-ին 0:2 հաշվով պարտվել էին Ալբանիայի Մ16 հավաքականին: