Իրանի հետ միջուկային գործարքը գործում Է եւ պետք Է պահպանվի՝ ինչ Էլ որ լինի:
Իրանի հետ միջուկային գործարքը պետք Է պահպանվի. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու Սիրիայի համար դոնորների միջազգային խորհրդաժողովին, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը: «Կա Իրանի հետ միայն մեկ գործարք, միջուկային դոսիեի վերաբերյալ:
Այն գործում Է ու պետք Է պահպանվի»,-հայտարարել Է Մոգերինին: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ չի պաշտպանում Իրանի հետ համաձայնագրի չեղարկումը, բայց ցանկանում Է սկսել նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքը: «Մի քանի ամիս շարունակ ես ասում եմ, որ դա անբավարար համաձայնագիր Է, բայց որը, համենայն դեպս, մեզ օգնում Է վերահսկողություն ունենալ միջուկային ակտիվության նկատմամբ:
Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը կներառի չորս կետ. իրանական միջուկային ծրագրի արգելափակում մինչեւ 2025 թվականը, միջուկային ակտիվության ավելի երկարատեւ արգելք, Իրանի բալիստիկ ծրագրի դադարեցում եւ պայմանների ստեղծում տարածաշրջանի քաղաքական կայունության համար: