Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայումը հավասարազոր Է Պանդորայի արկղը բացելուն:
Միջուկային գործարքի վերանայումը հավասարազոր Է Պանդորայի արկղը բացելուն. Իրանի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել Է Mehr գործակալությունը: «Գործարքն իրենից ներկայացնում Է պայմանավորվածությունների ամբողջական փաթեթ: Չի կարելի ընտրել դրա առանձին տարրեր եւ խնդրել դրանք կատարելագործել: Եթե ի սկզբանե հնարավոր լիներ բարելավել համաձայնագիրը, դա կարվեր»,-հայտարարել Է Զարիֆը: Նրա կարծիքով՝ Եվրոպան ցույց Է տվել, որ «պատրաստ չԷ վերանայել ԳՀՀԾ-ն, եւ դա շատ ողջամիտ Է, քանի որ պայմանավորվածությունների խզումը հավասարազոր Է Պանդորայի արկղը բացելուն, որը մենք երբեք չենք կարողանա փակել»:
Զարիֆը նշել Է, որ պայմանավորվածությունների կատարման հարցում Վաշիգնտոնի դիրքորոշումը կհանգեցնի այն բանին, որ ապագայում «ոչ ոք չի համաձայնի փոխզիջման գնալ ԱՄՆ-ի հետ»: «Իրենք դա չեն անի, որովհետեւ մի անգամ Միացյալ Նահանգները կգա եւ կասի. «Այն ամենը, ինչ մենք ձեզ տվել ենք, ցանկանում ենք վերցնել»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: