Artsakhpress

Միջազգային

Իսպանական մամուլի անդրադարձը Պեդրո Ագրամունտի կաշառակերության մեղադրանքներին

Վերջին օրերին իսպանական մամուլն ակտիվորեն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի՝ Ադրբեջանի օգտին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում որոշումներ ընդունելու և սուր գնահատականները մեղմացնելու նպատակով Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու հարցին:

Իսպանական մամուլի անդրադարձը Պեդրո Ագրամունտի կաշառակերության մեղադրանքներին

Իսպանական մամուլի անդրադարձը Պեդրո Ագրամունտի կաշառակերության մեղադրանքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ թեմային են անդրադարձել բազմաթիվ պարբերականներ և հեռուստալիքներ, այդ թվում՝ «El Pais»-ը, «El Mundo»-ն, «El Independiente»-ն, «La Sexta» հեռուստաալիքը և այլն: Բոլոր անդրադարձերը պարունակում են խիստ գնահատականներ Ագրամունտի գործունեության վերաբերյալ: Հոդվածների և հեռուստառեպորտաժների վերնագրերից մի քանիսը միայն. «Եվրոպայի խորհուրդը մեղադրում է Սենատի անդամ, ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Ագրամունտին կաշառակերության մեջ», «Բարձրակարգ հյուրանոցներում մարմնավաճառներ, 500 եվրոյի դրամանիշեր և խավիար՝ Պեդրո Ագրամունտի մասին հաշվետվությունում», «Այսպիսինն են եղել Պեդրո Ագրամունտի կաշառակերությունը և խրախճանքներն Ադրբեջանում» և այլն:


2017թ.-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին Ագրամունտի այցելությունից հետո, ԵԽԽՎ-ն իրականացրեց անկախ հետաքննություն վերջինիս նկատմամբ, որով հաստատվեց, որ լուրջ կասկածներ կան ենթադրելու, որ Ագրամունտը Ադրբեջանի կողմից ղեկավարվող կաշառակերության սխեմայի մաս է կազմում և օգտվել է այդ նույն սխեմայից ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնին հասնելու համար: Մասնավորապես, հետաքննության համաձայն, Ադրբեջանը Ագրամունտին ԵԽԽՎ նախագահ դարձնելու նպատակով ծախսել է մոտ 200.000 եվրո:

Հարկ է նշել, որ այդ պաշտոնը վերջինս զբաղեցրել է 2016թ. հունվարից մինչև 2017թ.-ի հոկտեմբերը, և ստիպված է եղել հրաժարական ներկայացնել նույն մեղադրանքների պատճառով:
Հոդվածներում նշում է, որ ԵԽԽՎ-ում իր անդամության, և հետագայում նախագահության, ողջ ընթացքում, Ագրամունտը ջանք ու եռանդ չի խնայել միջամտելու Ադրբեջանին վերաբերվող հաշվետվությունների կազմանը, դրանցում առկա գնահատականների մեղմացմանը, Ադրբեջանին ԵԽԽՎ գաղտնի զեկույցները Ադրբեջանի կառավարությանը փոխանցելու և առհասարակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի շահերին ծառայեցնելու գործում: Մեծ է եղել Ագրամունտի դերը Բաքվում քաղբանտարկյալների հարցը ԵԽԽՎ զեկույցներում հավուր պատշաճի չներկայացնելու և Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում խախտումները մատնանշելու փոխարեն «արձանագրված առաջընթաց»-ի  վերաբերյալ զեկույցներ կազմելու հարցում:

Նշվում է նաև, որ այդ հավատարմության դիմաց Ադրբեջանը շռայլորեն վարձատրել է Ագրամունտին կանխիկ գումարով, խավիարով, թանկարժեք նվերներով, անգամ մարմնավաճառներով: Այդ մասին են վկայում ԵԽԽՎ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ականատես են եղել Ագրամունտի մասկացությամբ, տարաբնույթ կասկածելի միջադեպերի: Ի դեպ, նույն ինքը Ագրամունը, փորձելով արդարանալ, նշել է, որ Սիրիայի այցից հետո անհայտ անձինք իր բացկայության ժամանակ «խուզարկել են» ստրասբուրգյան հյուրանոցներից մեկում իր սենյակը, և ձեռք չեն տվել սեղանի վրա դրված 15.000 եվրո պարունակող ծրարը, քանի որ նրանք բացառապես իր մեղավորությունն ապացուցող տեղեկատվություն են փնտրել: Այսպիսով՝ նա անձամբ խոստովանել է անհայտ ծագման մեծ գումարների հետ գործ ունենալու հանգամանքը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի հետ նմանատիպ անօրինական համագործակցության մեջ մեղադրվում են նաև իսպանական պատվիրակության մյուս ներկայացուցիչներ Ջորդի Չուկլան և Ագուստին Կոնդեն, ինչպես նաև իտալացի Լուկա Վոլոնտեն, ով նախկինում զբաղեցրել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը և իր պաշտոնեական դիրքը Ադրբեջանի օգտին չարաշահելու դիմաց՝ Բաքվից ստացել է «ամսական աշխատավարձ»: Սակայն մինչդեռ Վոլոնտեի հարցով հետաքննություն է իրականացնում իտալական դատախազությունը, Ագրամունտը իրեն անմեղ է համարում, հրաժարվում է բացատրություններ տալ, նշում է, որ «երանի, ուր էր թե Բաքուն իրեն մարմնավաճառներ պատիվ տար» և պնդում է, որ անգամ ԵԽԽՎ-ի կողմից իր նկատմամբ սանկցիաներ սահմանվելու դեպքում, դրանք պարտադիր իրավական ուժ չեն կարող ունենալ: 

Ամեն դեպքում բազմաթիվ իսպանական քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ագրամունտի խայտառակ պահվածքի նկատմամ և պահանջում են Ժողովրդական կուսակցությունից անհապաղ հեռացնել Ագրամունտին բոլոր զբաղեցրած պետական  և կուսակցական պաշտոններից, որպեսզի վերջինս դադարի «խայտառակել Իսպանիան»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search