Artsakhpress

Մշակույթ

Արցախի թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, Արցախի թանգարանների աշխատողների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ:

Արցախի թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

Արցախի թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացները կազմակերպվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ի և ԻԿՕՄ-ի (International Council of Museums) հայկական թանգարանների ազգային կոմիտեի համագործակցության արդյունքում:

Դասընթացների մեկնարկին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ համարելով, որ մենք՝ բոլորս, միասնական, հայկական թանգարանների դաշտում ենք գործում, և Արցախի թանգարանների մասնագետները կարող են դասընթացների արդյունքում ձեռք բերել հիանալի փորձ, որն արդեն կա Հայաստանում:

«Անցած տարվանից «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը ԻԿՕՄ-ի ասոցացված անդամ է: Վստահ եմ, որ այս դասընթացների արդյունքում կազմակերպության անդամների քանակը Արցախից կավելանա: Պետք է մտածել նաև Հայաստանի թանգարանների ասոցիացիայի անդամ դառնալու վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Արցախի և Հայաստանի թանգարանների աշխատողները գործեն համատեղ: Դա մեզ լայն հնարավորություններ կընձեռի փորձի փոխանակման, արդյունավետ աշխատանքի առումով՝ դառնալով կարևոր քայլ թանգարանային մշակույթն առաջ տանելու ուղղությամբ»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:

Միջոցառմանը ներկա ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Անի Ավագյանն էլ ասել է, որ, 1946 թվականից սկսած, թանգարանների միջազգային օրը նշվում է հենց այդ կազմակերպության նախաձեռնությամբ:

«Յուրաքանչյուր տարի որևէ ակտուալ թեմա է առաջադրվում թանգարաններին՝ դրա շուրջ իրենց գործունեությունը կազմակերպելու համար: Այս տարի ընտրվել է «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ և նոր հասարակություն» թեման: Ամեն ինչ կապված է նոր տեխնոլոգիաների հետ՝ ինչքանով են թանգարանները ինտեգրված համացանցին, ինչքանով է դրանց մասին տեղեկատվությունը հասանելի և այլն: Երբեմն շփոթություն են առաջացնում թանգարանների միջազգային օր և գիշեր ակցիաները: Թանգարանային  գիշերը անցնում է միջազգային օրվան նախորդող կամ հաջորդող շաբաթ օրը»,- նշել է Ա. Ավագյանը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ԻԿՕՄ Հայաստանի գործընկերների հետ փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել թանգարանների աշխատողների մասնագիտական հմտությունները:

ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն Հայկ Մկրտչյանն էլ նշել է, որ փորձելու են ոլորտի պատասխանատուների հետ հասկանալ առկա խնդիրները և, ինչքանով կարող են, նպաստել Արցախի հանրայնացմանը:

Հ. Մկրտչյանն ընդգծել է, որ առաջին անգամ են մասնագիտական համագործակցության շրջանակներում այցելում Արցախ՝ այս կերպ գործնական հարթակ ձևավորելով հետագա համագործակցության համար:

Իսկ դասընթացին ներկա Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների կարիքը այսօր ոչ միայն կա, այլև պահանջված է այնքանով, որ Արցախում գործող թանգարանները պետք է ավելի գործնական դաշտ բերել:

«Կարևոր է, որ այդ աշխատանքները մեկնարկեն թանգարանների աշխատողների վերապատրաստման գործընթացով: Մեր հասարակությունը կարիք ունի այսօր իր վերաբերմունքը ցուցաբերելու, սակայն դա պայմանավորված է նախ և առաջ թանգարանների աշխատանքով: Վերջիններս պետք է կարողանան իրենց աշխատանքի արդյունավետությունը այն աստիճան բարձրացնել, որ դրանով փորձեն հասարակության շրջանում քարոզչական, գաղափարախոսական շատ կարևոր գործառույթ իրականացնել: Բնականաբար, թանգարանների ամենակարևոր առաքելությունը թե՛ հասարակության և թե՛, առհասարակ, մեր երկիր այցելողների շրջանում քարոզչություն իրականացնելն է, որը կարելի է ակտիվ և նպատակամղված աշխատանքի վերածել»,- մասնավորապես ասել է Մ. Բալայանը:

Նշենք, որ դասընթացները շարունակվելու են նաև վաղը, որի ընթացքում մասնակիցներն այցելելու են Շուշիի թանգարաններ և «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search