Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ապրիլի 19–ին ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևան քաղաքի 2800-ամյակին:
ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպել էին համալսարանի 2018 թ. Թավիթյան կրթաթոշակային ծրագրի հայ ուսանողները, որին ներկա էին համալսարանի դասախոսներ, օտարերկրացի ուսանողներ և Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչներ: