Artsakhpress

Ռազմական

Երկրի հյուսիսային դարպասների պահապանները նշում են զորամասի կազմավորման օրը

Հանուն կորուսյալ երկրի ազատագրման անձնվիրաբար մարտնչած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հիման վրա պատմական Գյուլիստանի մելիքության հինավուրց հողի սահմանում կազմավորված զորամասը 25 տարեկան է:

Երկրի հյուսիսային դարպասների պահապանները նշում են զորամասի կազմավորման օրը

Երկրի հյուսիսային դարպասների պահապանները նշում են զորամասի կազմավորման օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Կայացման և կատարելագործման երկար ճանապարհ, որի 25 տարիների շղթայածիրում կանգնած նախկին հայդուկ-պարտիզանը, ազատամարտիկն ու կայացած բանակի զինծառայողն այսօր նաև անցյալի վերաարժևորման պահ է ապրում... Եվ տարիներ անց տոնն առիթ է վերհիշելու անցյալը` համատեղ ապրած ուրախություններն ու հաղթանակները, հարազատ երկրամասի հյուսիսային հատվածի կորստի հետ կապված մանրամասներն ու այն ցավը, որի հասցրած վերքերը դեռ չեն սպիացել, ինչպես նաև արժևորում ներկայիս առաջընթացն ու հուսավառ հայացք նետում ապագային:

Գնդապետ Կարեն Ջալավյան, զորամասի հրամանատար

-Զորամասի ստեղծման օրը յուրահատուկ խորհուրդ ունի: Մինչ այդ նրա ստորաբաժանումները, ճիշտ է, գործել են, կատարել են մարտական առաջադրանքներ, բայց միասնական, միահամուռ բռունցք դարձած` մի նշանակետի չէին խփում: Հրամանագրով զորամաս դառնալը, իհարկե, և համախմբել է, և էլ ավելի պարտավորեցրել գործող զինանձնակազմին, մարտական գործողությունների մասնակիցներին: Իսկ զորամասի փառավոր անցյալն էլ այսօր իր հերթին պարտավորեցնող և ուսանելի դաս է ներկայիս ժամկետային զինծառայողների համար: Եթե ավելի կոնկրետացված ասենք, ամեն մարդ իր ծննդյան օրը փորձում է վերլուծել արածները: Ուստի, այսօր ոչ միայն պետք է գնահատվի մարդ-անհատը, այլ նաև այն ռացիոնալ բջիջը, որի վրա հենվելով` աշխատում է ողջ մեխանիզմը: Պետք է վերլուծել ընդհանուր արվածը, աշխատել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ և կատարելագործել ամեն մի լավը:

Պարտիզանական ջոկատի հիման վրա ստեղծված ճակատային այս զորամասի տոն օրը կարևորում եմ նրանով, որ անցյալի արժեքները գնահատվում են և ոչինչ չի մոռացվել: Եկել են մարդիկ, ովքեր կանգնած էին  այս զորամասի ստեղծման ակունքներում, եկել են հիշելու իրենց արածն ու չարածը և խնկարկելու մարտերում կորցրած իրենց ընկերների հիշատակը: Բոլորս էլ ուրախանում ենք զորամասի առաջընթացով, բարի ավանդույթների պահպանմամբ և նրանով, որ այս սերունդն էլ պատրաստակամ է այն շարունակելու:

Այս վայրերը սրբավայր են դարձել աշխարհով մեկ սփռված շահումյանցիների համար: Գալիս են, հիշում են իրենց անցյալը, ուժ ստանում արմատներից: Իսկ զորամասը մեզ համար շարունակում է կապող օղակ հանդիսանալ: Այս տարածքում, մինչև սահման, զոհված տղաների հիշատակին կանգնեցված հուշաքարեր կան, որոնք ապրողներիս համար սթափության կոչ են և ստիպում են արժանապատվորեն քայլել նրանց անցած ճանապարհով:

Ստացվում է այնպես, որ այս զորամասի և վետերանների, և ներկայիս գործող զինանձնակազմի հետ իմ կապերը եղել են դեռևս գոյամարտի տարիներից: Ուստի, մաղթում եմ նրանց միշտ առաջ նայել, և այն դժվարություններն ու դաժան պայմանները, որոնցով անցել են, մնան անցյալում:

Զորամասի կազմավորման 25-ամյակի առիթով շնորհավորում եմ ողջ զինանձնակազմին` ցանկանում, որ նրանք շարունակեն հավատարիմ մնալ ակունքներին և «Եղնիկների» ոգին միշտ անպակաս լինի զորամասի անձնակազմից: Հաջողությունները թող միշտ լինեն շարունակական:

Արմո Գյուլումյան, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի անդամ

-Զորամասի 25-րդ տարեդարձը խորհրդանշական է: Կազմավորման պահ կարելի է ընդունել, թերևս, «Եղնիկներ» ջոկատի ստեղծման օրը: Օր, որը հայրենանվիրումի ու հակառակորդից պապենական օջախների ազատագրման ուխտ էր: Դաժան կորուստը մեզ բոլորիս միավորել էր մի դրոշի տակ և հատուցում էր պահանջում: Ցավոք, չհաջողվեց ազատագրել նաև Շահումյանը, պատմական Գյուլիստանը, որը հայոց արևելից կողմերում միշտ էլ եղել է ազատամարտի միջնաբերդ ու տվել շատ քաջեր:

Այս զորամասի առանձնահատկությունն այն է, որ դեռ սկզբից էլ եղել է միասնական, իսկ հրամանատարին նայել են որպես առաջնորդի: Ուրախությամբ եմ նշում, որ այսօրվա հրամանատարին ևս հաջողվել է ստեղծել կոլեկտիվ և նպատակասլաց  աշխատանքները տանել իր ուղիով:

Ազատագրական պատերազմ ու հաղթանակ տարած ժողովրդիս համար պաշտպանության բանակի զորամասերից մեկի տոն օրը հանդիսավորությամբ նշելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներկայիս  սերնդին դաստիարակել հայրենասիրությամբ ու տալ ոգեղեն պաշար, որպեսզի ապրի այնպես, ինչպես իր նախորդներն են ապրել, և անհրաժեշտության դեպքում էլ պայքարեն ավելի լավ, քան իր նախորդներին հաջողվեց: Ես վստահ եմ, որ այս սերունդը իր բարեխիղճ ծառայությամբ կապահովի արյամբ ազատագրված հողերի անվտանգությունը, իսկ ազատության համար նահատակված մարտիկների հիշատակն էլ միշտ վառ կպահի:

Շնորհավորում եմ զինանձնակազմին և մաղթում առողջություն, որովհետև միայն առողջ և կոփված զինվորն է ի վիճակի կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Երազ   Հարությունյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search