Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Քադըքյոյ շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցին այս գիշեր հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պարսպին ազգայնական գրություն են գրել ու աղբի կույտով փակել եկեղեցու մուտքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ի ստամբուլյան աղբյուրը։
«Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։
Անհայտ անձանց խումբը նաև մեծ քանակությամբ աղբ է լցրել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։
Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը, ոստիկանությունը կամ հայկական եկեղեցու ներկայացուցիչները դեպքի առթիվ դեռևս հայտարարությամբ հանդես չեն եկել։