Ռուսաստանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը պարտվեցին 1/4 եզրափակչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր պայքարի մեջ մտած մեր հունահռոմեական ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը ցավալի պարտություններ են կրել քառորդ եզրափակչում:
Գալստյանը 1/4 եզրափակչում 2:6 հաշվով զիջել է Մոլդովան ներկայացնող Դոնիոր Իսլամովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Գալստյանը կշարունակի պայքարը:
Իսկ Կարապետ Չալյանը մրցավարների կողմնակալ գործողությունների արդյունքում 3:6 հաշվով զիջել է Շվեդիայի ներկայացուցչին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Չալյանը իրավունք կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք` այսօր գորգ էր դուրս եկել նաև Արթուր Շահինյանը, ով 1/8 եզրափակիչում 1:9 հաշվով զիջել է ռուս ըմբիշ Օզդոևին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Շահինյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար: