5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում:
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 08.08-ին Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: