Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել:
ՀՀ նախագահը կոչ է արել քաղաքական ուժերին շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:
Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»: