ԱՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և «Հանի Հաուս» ՍՊ ընկերության նախաձեռնությամբ պահեստազորային սպաներին տրամադրվում են մեղվափեթակներ:
Պահեստազորային սպաներին պետական աջակցությամբ տրամադրվում են մեղվափեթակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի խոսքով՝ ծրագրի առաջնային նպատակն է՝ լուծել թոշակի անցած սպաների զբաղվածության խնդիրը՝ նոր թափ տալով մեղվաբուծության զարգացմանն Արցախում:
Սկսնակներին կտրամադրվի 20 մեղվաընտանիք, իսկ փորձառուներին՝ 40 մեղվաընտանիք: Արցախի մեղվապահների ասոցիացիան պարբերաբար վերապատրաստումներ կկազմակերպի ու փորձի փոխանակման հնարավորություն կստեղծի ծրագրի մասնակիցների համար:
«Մաքուր մեղր արտադրելու համար Արցախն ունի համապատասխան բնակլիմայական պայմաններ, և արդեն ժամանակն է, որպեսզի մեր արտադրանքը իր տեղն ունենա նաև արտաքին շուկայում»,- նշել է Տ. Առստամյանը՝ հավելելով, որ արտադրված մեղրն իրացման խնդիր չի ունենա: