Artsakhpress

Մշակույթ

Արցախը եվրոպացու աչքերով. կնկարահանվի նոր ֆիլմաշար

Նախօրեին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպել է բելգիացի ռեժիսոր Պիեր Իվ Վանդևերդի և Ժնևի Մշակույթի ու դիզայնի բարձրագույն դպրոցի կինեմատոգրաֆիայի բաժնի ուսանողների հետ՝ քննարկելու ուսանողների կողմից Արցախում նկարահանվելիք ֆիլմերին վերաբերող հարցեր:

Արցախը եվրոպացու աչքերով. կնկարահանվի նոր ֆիլմաշար

Արցախը եվրոպացու աչքերով. կնկարահանվի նոր ֆիլմաշար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրի շրջանակներում աջակցելու ուսանողներին:

«Ինձ համար հանդիպումը խորհրդանշական է, քանի որ այս տարի մենք Արցախում հայտարարել ենք կինոյի զարգացման տարի: Ուրախ եմ, որ ձեր կողմից ընտրվել է հենց մեր երկիրը՝ որպես փորձուսուցման վայր: Ձեր քայլը կարելի է ժողովրդական դիվանագիտություն համարել: Ընդհանրապես, արվեստի միջոցով երկիրը ճանաչելը ամենաարդյունավետ ձևն է, մանավանդ, երբ մենք գործ ունենք արվեստի այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին է կինոն, որը, փաստորեն, վավերագրություն է: Վստահ եմ, որ Արցախում գտնվելու օրերին ձեր գործն արդյունավետ կկատարեք՝ գործնական հարաբերություններ ձևավորելով տեղի բնակիչների հետ»,- մասնավորապես ասել է Ս. Շահվերդյանը:

Բելգիացի ռեժիսոր Պիեր Իվ Վանդևերդն էլ վստահեցրել է, որ այս ֆիլմերը կկարողանան ինչ-որ կերպ համախմբել ժողովրդին, ովքեր դժվարության պատճառով հեռացել են իրարից:

«Արցախը Եվրոպայում չճանաչված երկիր է, բայց արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Համոզված կարող եմ ասել, որ Արցախը շատ բաց է և կինեմատոգրաֆիայի տեսանկյունից ասելիք ունի աշխարհին: Մեր ուսանողները իրենց շատ ապահով են զգում այս հողում: Սա ձեզանից մեզ փոխանցված վստահության շնորհիվ է: Մեր ուսանողներին հրավիրեցինք Արցախ, որպեսզի ոչ թե աշխատեն մի թեմայի շուրջ, որը պատերազմն է, այլ մի երկրի մասին, որը պատերազմական վիճակի մեջ է: Այս ամենի մեջ մեզ հատկապես հետաքրքրում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդը, չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել է, շարունակում է դիմադրել: Մենք կփորձենք նկարահանվելիք 8 ֆիլմերում հենց այդ դիմադրելու փաստն արտացոլել»,- ասել է Պիեր Իվ Վանդևերդը:

Անդրադառնալով իրենց Արցախ կատարած այցին և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ այդ հարցում Ադրբեջանի ունեցած դիրքորոշմանը՝ կինոռեժիսորը նշել է, որ դա իրենց չի անհանգստացնում, քանի որ կինեմատոգրաֆիան և արվեստը ավելի հզոր են, քան այդ սպառնալիքները:

«Ֆիլմերը նկարահանվելուց հետո կցուցադրվեն Եվրոպայում, ինչպես նաև Արցախում, որպեսզի տեղի ժողովուրդը կարողանա տեսնել իր երկիրը եվրոպացու աչքերով»,- եզրափակել է Պիեր Իվ Վանդևերդը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ուսանողների նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search