ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին տարվա մեջ մի քանի անգամ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ միջուկային համաձայնագրի հարցով։
Ջոն Քերին Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի պահպանման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այս գործարքի պահպանման ճանապարհները, սակայն բանակցություններում առաջընթացի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թ. հուլիսի 14-ին և իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում պատմական համաձայնագիր դարձել։ 2018-ի մարտին ԱՄՆ-ն սպառնացել է միջուկային գործարքից դուրս գալ, եթե այն առաջիկա ամիսներին չվերանայվի։