Վլադիմիր Պուտինն ստանձնել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով:
Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա հայտարարել Է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը եւ երդում տվեց:
Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն Է պետության ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տեւել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել Է մինչեւ վեց տարի:
Առաջին վեցամյա ժամկետով Պուտինն ընտրվել Էր 2012 թվականին, նրա լիազորությունների նոր ժամկետը կավարտվի 2024 թվականի մայիսի 7-ին: 2018 թվականի մարտի ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը մեկնաբանել Էր 2030 թվականին նախագահական պաշտոնին իր հնարավոր վերադարձի վերաբերյալ ենթադրությունը՝ դա համարելով ծիծաղելի: Պուտինը պետությունն առաջին անգամ գլխավորել Է 2000 թվականին՝ այդ պաշտոնում աշխատելով երկու ժամկետ՝ մինչեւ 2008 թվականը, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդեւը: 2012 թվականին նա վերստին հնարավորություն ստացավ առաջադրելու իր թեկնածությունը: Պուտինը դարձել Է առաջին նախագահը, որի լիազորությունների ժամկետը վեց տարի Է:
Պետության ղեկավարի՝ նոր ժամկետով լիազորությունների վկայականը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին հանձնել Էր դեռ ապրիլի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: