ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 486.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.82 դրամով:
Դոլարի փոխարժեքն աճում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.98 դրամ (նվազել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 657.82 դրամ (նվազել է 0.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.73 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.59 դրամ, ոսկի՝ 20,467.72 դրամ, պլատին՝ 14,083.86 դրամ։
Մայիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: