Իրանի իշխանությունները մտադիր չեն համաձայնել միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ եվրոպական մի շարք երկրների կողմից առաջարկված լրացուցիչ պահանջների հետ:
Իրանը չի ընդունի միջուկային գործարքի վերաբերյալ նոր և չնախատեսված պայմաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղեկացվում է, որ նշված առաջարկներով եվրոպական երկրները հույս ունեն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չհրաժարվել 2015 թվականին Թեհրանի հետ կնքած գործարքից: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանցի քաղաքական գործչին, որի անունը չի հրապարակվում:
«Միջուկային գործարքի տակ ստորագրած եվրոպական երկրները փորձում են համոզել Թրամփին պահպանել իր մասնակցությունը գործարքի մեջ, սակայն նրանք պետ է իմանան, որ Իրանը երբեք չի ընդունի որևէ պահանջ, որը չի նախատեսվում համաձայնագրով»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
«Թրամփը պետք է իմանա, որ նա պատասխանատվություն պետք է կրի գործարքի տապալման բոլոր հետևանքների համար: Իրանը միշտ պատրաստակամ է եղել իր միջազգային պարտականությունները կատարելու հարցում»,- ավելացրել է աղբյուրը: