Շատ կարևոր եմ համարում, որպեսզի միջազգային հասարակական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացմամբ և աջակցությամբ, ի վերջո սկսեն ակտիվորեն համագործակցել Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության հետ, քանի որ առանց այդ երկխոսության միջազգային հանրությունը Ղարաբաղի խնդրի էությունը լիարժեք հասկանալ չի կարող:
Միջազգային ՀԿ-ները պետք է ակտիվ համագործակցեն Արցախի հետ. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ըստ էության՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միջազգային կազմակերպությունները, ովքեր քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներով են զբաղվում, գուցե ակամա մասնակցում են Արցախի շրջափակմանը, ինչը տվյալ դեպքում ունենում է բացասական ազդեցություն, քանի որ, ի վերջո, մարդու իրավունքներով և նմանատիպ հարցերով զբաղվող կազմակերպությունները պետք է աջակցեն Արցախի Հանրապետությանը՝ մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և, ընդհանրապես, հանրային երկխոսության զարգացման իմաստով, այդ թվում՝ նաև Ադրբեջանի և Արցախի հանրությունների միջև երկխոսության խողովակներ ստեղծելուն: