Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը թուրքական բանակի 300 զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացրել։
Ձերբակալվել է թուրքական բանակի 150 զինծառայող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։
Բերման ենթարկելու գործողությունները սկսվել են մայիսի 11-ին՝ լուսադեմին։ Այս պահի դրությամբ ձերբակալվել է դեռևս 150 հոգի, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Վերոնշյալ զինծառայողների կապը գյուլենականների հետ պարզվել է նրանց հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Զինվորները հեռախոսով կապ են հաստատծ եղել գյուլենական համայնքի մի շարք իմամների (մահմեդական հոգևորական) հետ։