Artsakhpress

Ռազմական

Զինծառայողները գինու շիշը դրեցին հողի մեջ՝ հինգ տարի հետո հանդիպման երդումով

Ավանդույթի համաձայն, տարիներ հետո նույն օրը, նույն վայրում հավաքվել են այն ընկերներից շատերը, ովքեր, տալով հավատարմության երդում, տարիներ առաջ գինու շշի մեջ լցրել են իրենց անուններն ու ամփոփել սուրբ հողում:

Զինծառայողները գինու շիշը դրեցին հողի մեջ՝ հինգ տարի հետո հանդիպման երդումով

Զինծառայողները գինու շիշը դրեցին հողի մեջ՝ հինգ տարի հետո հանդիպման երդումով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Այս միջոցառումը գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասում արդեն դարձել է բարի ավանդույթ և ունի իր հետաքրքիր պատմությունը: «1993 թվականին, նախքան մարտական գործողությունների մեկնելը, ընկերներով որոշեցինք մեկս մյուսին հավատարմության երդում տալ, որ պատերազմի դաշտում մեր ընկերոջը անօգնական չենք թողնի ու ամեն գնով կպաշտպանենք մեր սուրբ հողը: Ապրիլի 13-ին պարապմունքներից հետո յոթ ընկերներով մեկ շիշ գինի վերցրեցինք ու զորամասի տարածքից դուրս խմեցինք, իսկ դատարկ շշի մեջ լցրեցինք թղթի վրա գրված մեր անունները և հանձնեցինք հողին, այն պայմանով, որ քսան տարի հետո նույն օրը մենք պետք է հավաքվենք, հանենք  շիշը և մեկս մյուսին շնորհավորենք ու հիշենք մեր անցած տարիները,- պատմում է գնդապետ Գ. Սահակյանը,- մեզ բախտ վիճակվեց 2013 թվականին բոլոր ընկերներով հավաքվել ու հանել շիշը: Այդ ժամանակ որոշում ընդունեցինք, որ զորամասի զինծառայողներից, ըստ ցանկության, հավատարմության երդում տան, այն պայմանով, որ հինգ տարի հետո իրենք նույնպես կհավաքվեն ու կհանեն իրենց հավատարմության երդման խորհրդանիշ շիշը»,- նշել է Գ. Սահակյանը:

Հինգ տարի անց, հավատարիմ մնալով իրենց խոստմանը, զորամասի նախկին զինծառայողները հավաքվել են  հիշելու և վերապրելու զինվորական կյանքի հետաքրքիր ու հիշարժան պահերը, և մեկ անգամ ևս հավատարմության, միասնության ու նվիրվածության երդում տալու, որ հինգ տարի հետո կրկին կհավաքվեն և կհանեն խորհրդանշական գինին: «2013 թվականին, երբ մենք պետք է ավարտեինք ծառայությունը, գնդապետ Սահակյանը մեզ հրավիրեց ու ասաց, որ  այսպիսի ավանդույթ կա զորամասում:Հրամանատարը նշեց, որ ովքեր կապված են այս հողին, կարող են գալ և նույնպես հավատարմության երդում տալ: Զինակից իմ ընկերների հետ սիրով ընդունեցինք առաջարկը և ապրիլի 13-ին  մասնակցեցինք այստեղ կայացած հանդիսավոր միջոցառմանը:

Այդ օրը հանեցին քսան տարվա վաղեմության գինու շիշը, որտեղ գրված էր մեր հրամանատարի ու նրա ընկերների անունները և թաղեցինք նոր շիշ` իմ ու իմ ընկերների անուններով: Մենք հավատարմության երդում տվեցինք ու պայմանավորվեցինք, որ հինգ տարի հետո պետք է հավաքվենք այստեղ ու հանենք մեր անուններով ամփոփված գինու շիշը: Այսօր մեր խոստումն ի կատար ածվեց»,- հիշում է Հակոբ Իսրայելյանը:

Հպարտորեն շարունակելով իրենց հրամանատարների ու ավագ ընկերների  հայրենանվեր առաքելությունն ու բարի ավանդույթները` զորամասի զինծառայողներից ութ ընկերներ որոշել են միանալ նախաձեռնությանն ու տալ հավատարմության ու միասնության երդում: «Տեղեկանալով այս միջոցառման մասին` մենք ընկերներով որոշեցինք այսօր մասնակցել ու երդվել, որ միշտ միասին ենք լինելու և միասնական ու համախմբած պատրաստ ենք մշտապես պաշտպանել մեր  հայրենիքն ու հայ ժողովրդին: Այսօր մենք նույնպես խոստացանք, որ հինգ տարի հետո գալու ենք այստեղ և մեր հրամանատարների ու ընկերների ներկայությամբ հանենք մեր խորհրդանշական գինու շիշը»,-ասաց շարքային Սլավիկ Օխոյանը:

Իսկ զորամասի հոգևոր սպասավոր Վահե սարկավագ Մկրտչյանը միջոցառմանը ներկայացավ օրհնանքի խոսքով ու քաջառողջություն և հաջողություններ մաղթեց հայրենյաց պաշտպան բոլոր զինվորներին ու նրանց հրամանատարներին: Զորամասում  ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող  այս ավանդույթը խոսում է հայ զինվորի ոգու ու կամքի, նրա նվիրվածության ու վաղվա օրվա հանդեպ հավատքի մասին: Ինչպես Արցախյան պատերազմում, այնպես էլ այսօր հայ երիտասարդը ամուր է կառչած այս հողին և պատրաստ է կերտել նոր հաղթանակներ:

Դավիթ Ավանեսյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search