Artsakhpress

Միջազգային

Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները

«Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակտիվիստները վերսկսել են ցույցերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դնելով:

Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները

Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Սպիտակ աղմուկ»-ի առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին պարզաբանել է, որ այդ խորհրդանշական քայլը սոցիալական ցանցի օգտատերերի դժգոհության պատասխանն է հուշարձանի մոտ երեկ ցույցի մասնակիցների պարելուն։ Նա շեշտել է, որ միջադեպը կազմակերպիչների սխալն է եղել, եւ ներողություն է խնդրել մարդկանցից, որոնց վիրավորել է ցույցի մասնակիցների պահվածքը։

«Մենք մեր հարգանքն ենք հայտնում մեր ազգային հերոսներին։ Մենք գիտենք, որ նրանք պայքարել են մեր ազատության համար եւ այն բանի համար, որ մենք այսօր այտեղ ենք, դա նրանց վաստակն է։ Մենք խոնարհվում ենք նրանց ներդրման համաւր։ Նրանք, ովքեր պարը որպես վիրավորանք են ընդունել, ես հիշեցնում եմ, որ ապրիլի 9-ին զոհվածները երգել ու պարել են, երբ իրենց ցրում էին։ Եթե նրանք մեզ հետ լինեին, իրենց հենց այդպես էլ կպահեին»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։  

«Սպիտակ աղմուկի» հակառակորդները, որոնք խորհրդարանի շենքի մոտ հակամետ գործողություններ են անցկացնում, փորձել են խանգարել ակտիվիստներին ծաղիկներ դնել։ Երկու խմբերի միջեւ  կանգնել են ոստիկանական ջոկատները, բախումներից կամ կոնֆլիկտներից հնարավոր է եղել խուսափել։

Այսօր «Սպիտակ աղմուկ»-ը կրկին դիմել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ կոչ անելով խախտել լռությունը եւ հայտարարությամբ հանդես գալ։

«Մենք պահանջում ենք վարչապետից խախտել լռությունը եւ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։ Հակառակ պարագայում մեր պահանջը Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի մասին կդառնա օրինական։ Քանի որ մենք չենք տեսնում, մենք ընդհանրապես վարչապետ ունենք, թե ոչ»,-հայտարարել է Բեկա Ցիկարիշվիլին։

Նա հավելել է, որ մյուս պահանջների կողքին «Սպիտակ աղմուկ»-ը պնդում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը եւ թմրանյութերի քաղաքականության բարեփոխումներ կատարել։

Արդեն երկրորդ օրն է «Սպիտակ աղմուկ»-ը շարունակում է Թբիլիսիում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են մայիսի 12-ի գիշերը, Bassiani եւ Cafe Gallery գիշերային ակումբներում հատուկ գործողություններից հետո։

Ոստիկանության արշավներին արդյունքում ձերբակալվել են 8 մարդիկ, որոնք կանոնավոր կերպով թմրանյութեր են բերել Թբիլիսիի ակումներում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search