Facebook ընկերությունը մտադիր է սկսել «առցանց ծանոթությունների» նոր գործառույթի փորձարկումը։
Facebook-ը մտադիր է սկսել «առցանց ծանոթությունների» գործառույթի փորձարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոր ծառայությունն անվճար է լինելու և գովազդներից զերծ, այն նաև չի օգտագործելու օգտատերերի անձնական տվյալները գովազդի նպատակով։
Սոցիալական ցանցը ծանոթությունների առաջարկներ է անելու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա։
Հաղորդագրությունների փոխանակությունը առցանց–ծանոթություններում տեղի է ունենալու առանձին, և ոչ Facebook Messenger-ի կամ WhatsApp-ի հիման վրա։
Փորձարկումները ընկերությունը մտադիր է անցկացնել մոտակա ամիսների ընթացքում։