Artsakhpress

Սփյուռք

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Դամասկոսի Ասադի անվան օպերայում մայիսի 14-ին Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի և Սիրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումը։

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել  ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, ՍԱՀ կազմակերպությունների և միությունների գծով պետնախարար Սալվա Աբդալլահը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի անդամ, Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արտաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, ցեղապետեր, Սիրիայի հասարակական-մշակութային, կուսակցական կազմակերպությունների, գիտության և ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից՝ պաշտոնական և մշակությային: Առաջին մասում միջոցառման պատվո հյուրերը հանդես են եկել  շնորհավորական ուղերձներով: 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փլադյանը ներկաներին ուղղված բացման խոսքում նշել է, որ 1918թ.-ի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը պատմական անհրաժեշտություն էր ավելի քան 550 տարի պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար: Դեսպանը հավելել է, որ Առաջին Հանրապետության կայացումը դարձավ հնարավոր Մայիսյան հերոսամարտերում սեփական գոյությունն ու հավատքը պաշտպանելու դուրս եկած հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ: Դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ հերոսամարտերը Հայոց պատմության մեջ հավերժացրեցին հայ ազգի հարատև մնայունության վճռականությունը: 

Միջոցառմանը ելույթներով հանդես են  եկել ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, ՍԱՀ ԺԺ պատգամավոր Նաբիլ Տոոմեն և Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իրենց ելույթներում նրանք ընդգծել են, որ սիրիացիները պատմականորեն միշտ կանգնած են եղել հայերի կողքին և որ հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերությունները եղել են և կմնան փոխադարձ հարգանքի և վհստահության օրինակելի հարաբերություններ՝ կառուցված մշակութային ընդհանրության և խոր արմատներ ունեցող համատեղ պատմության հիմքի վրա: Երկու ժողովուրդները Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում ազատագրական մարտեր մղեցին ազատ և անկախ ապրելու համար: Ելույթ ունեցողները առանձնահատուկ ընդգծել են  Հայաստանի Հանրապետության անփոփոխ հավասարակշռված դիրքորոշումները բարեկամ Սիրիայում ավելի քան յոթ տարի չդադարող պատերազմի կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Առաջին Հանրապետության մասին պատմող վավերագրական կարճամետրաժ կինոֆիլմ արաբերեն լեզվով, որը պատրաստվել էր ՀՀ դեսպանության և սիրիացի անվանի ռեժիսոր Բասել ալ-Խատիբի համագործակցությամբ։ Ֆիլմը հանգամանալից կերպով պատմում է Առաջին Հանրապետության կայացման ողջ պատմությունը՝ սկսած Հայոց մեծ Եղեռնից և անկախության համար մղած գոյամարտերից, մինչև Առաջին Հանրապետության անկումը և Հայաստանի խորհրդայնացումը: 

Միջոցառման երկրորդ մասում Սիրիայի կոնսերվատորիայի “Կորալ” երգչախումբը՝ Սիրիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Միսակ Բաղբուդարյանի ղեկավարությամբ կատարել  է Կոմիտասի երգերը, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը և այլն։ Ապա հադիսատեսին ներկայացվել է հայկական ազգային պարեր՝ Դամասկոսի Նոր սերունդ մշակութային միության “Մեղրի” պարախմբի կատարմամբ:

Միջոցառումը մեծ արձագանք է ստացել սիրիական մամուլում, այն հեռարձակվել է Սիրիայի արբանյակային հեռուստաալիքի ուղիղ եթերով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search