Լոնդոնում մայիսի 12–ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության 100–ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր «Մայիսի 28-ի հանձնախմբի» կողմից:
Լոնդոնում Հայաստանի առաջին hանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Տոնական երեկույթին մասնակցեց նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Ներկաներին խոսք ուղղեց ՄԹ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ Առաջին Հանրապետության հիմանդրման պատմական նշանակությանը պետականություն կերտելու գործում։ Ընդգծեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը իր միասնականությամբ և համախմբվածությամբ կարողացավ մայիսյան հերոսամարտերից հետո հիմնադրել պետություն, որը, չնայած իր կարճ գոյության, անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Լիբանանից հրավիրված Հրաչ Կայծակեանն ու իր նվագախումբը։