Թել Ավիվում Թուրքիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ումութ Դենիզին երկրի արտգործնախարարություն են կանչել, որտեղ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Անկարայում Իսրայելի դեսպան Էյթան Նաեհի նկատմամբ նախօրեին Ստամբուլի օդանավակայանում ցուցաբերած «վատ» վերաբերմունքի կապակցությամբ։
Իսրայելի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել՝ Ստամբուլի օդանավակայանում իսրայելցի դեսպանին ցուցաբերած վերաբերմունքի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսրայելին բարկացրել է փաստը, որ չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ Թուրքիայի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները բոլորի ներկայությամբ խուզարկել են իսրայելցի դեսպանին, փոխանցում է 1in.am-ը: