Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկներն ուշուի Եվրոպայի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

Մայիսի 14-21-ը Մոսկվայում տեղի է ունեցել ուշուի Եվրոպայի առաջնություն, որին ՀՀ հավաքական կազմում մասնակցել են նաև ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի 6 մարզիկ` մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

Արցախցի  մարզիկներն  ուշուի Եվրոպայի առաջնությունում   գրավել  են    մրցանակային   տեղեր

Արցախցի մարզիկներն ուշուի Եվրոպայի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  Արցախի  կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ առաջնությանը   մասնակցել է  29  երկրի  300  մարզիկ:

Խոսելով առաջնության    արդյունքների  մասին՝   մեր  զրուցակիցը   նշել  է, որ  Արսեն Բաղրյանը 48կգ  և Վարդան Աբրահամյանը    65 կգ   քաշային կարգերում գրավել են  երկրորդ  տեղ՝  արժանանալով արծաթե    մեդալների, իսկ Դավիթ Կասումյանը   80 կգ   և Հայկ Գասպարյանը  56  կգ   քաշային  կարգերում   էլ գրավել  են   երրորդ  տեղ՝  ստանալով  բրոնզե մեդալներ:

Դ.  Գրիգորյանը   նշել  է,  որ  նման   մրցաշարերին  մասնակցելը  կարևոր  է  մարզիկների  համար, քանի  որ   նրանք    ձեռք  են   բերում   փորձ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր