Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Միացյալ Նահանգներին սպառնացել Է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների:
Իրանն ԱՄՆ-ին դատով Է սպառնացել Փոմպեոյի հայտարարությունների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 21-ին ավելի վաղ Փոմպեոն ելույթ Է ունեցել ծրագրային ճառով՝ շարադրելով Իրանի նկատմամբ 12 պահանջներից բաղկացած ցուցակ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնություններից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուց հետո: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում Է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք Է վերապահում»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն կկրի իրանական ազգի դեմ ցանկացած բռնաճնշումների, ապօրինի եւ բռնի գործողությունների համար»: Փոմպեոն իր ճառում, բացի միջուկային չտարածման պահանջներից, Իրանից պահանջել Է տարածաշրջանում ամբողջ քաղաքականության փոփոխում: Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում Է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի իր օբյեկտներ մուտք գործելու աննախադեպ թույլտվություն, դադարեցնի բալիստիկ հրթիռների մշակումը եւ վերջ դնի Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ «Հըզբոլլահ»-ին եւ ՀԱՄԱՍ-ին օժանդակելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: