Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:
Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ. Գարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ»:
Նա հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում: