Արցախի Հանրապետությունում բերքահավաքը սկսվել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների գարու դաշտերում:
Հադրութի և Քաշաթաղի շրջաններում սկսվել է բերքահավաքը. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նա նշել է, որ եղանակային տաք պայմանները նպաստել են բերաքահավաքի աշխատանքների վաղ սկսելուն:
Նրա խոսքով՝ արդեն իրականացվել է 160 հա հունձ. հավաքվել է շուրջ 330 տ գարու բերք: Մեկ հեկտարից ստացված միջին բերքատվությունը կազմում է 20.6ց. այն մեկնարկի համար վատ ցուցանիշ չէ:
«Հունձը կատարվում է 35 կոմբայններով: Հերքահավաքի անկորուստ հավաքման համար հանրապետության մյուս շրջաններում ևս կոմբայնների խնդիր չի լինի: Ըստ ընթացող աշխատանքների, կարծում ենք, որ բերքահավաքը կավարտվի նախանշված ժամկետներում»,-ասել է Վ. Ավետիսյանը: