Ռուսաստանն ու Ղազախստանը Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։
Ռուսաստանն ու Ղազախստանը Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդել է «Կազսպեցէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արման Ռամազանովը ԿԱԴԵՔՍ-2018 ցուցահանդեսին:
News.am-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ կնքվել է Ղազախստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի համար Սու-30ՍՄ ինքնաթիռների խմբաքանակի մատակարարման պայմանագիր։
«Մայիսի 24–ին հանրապետության ՊՆ «Կազսպեցէքսպորտ» պետական ձեռնարկության ու Ղազախստանի աերոտիեզերական արդյունաբերության եւ «Իրկուտ» կորպորացիայի միջեւ Սու-30ՍՄ բազմաթիրախ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր է կնքվել»,–հայտնել են «Իրկուտ»–ի մամուլի ծառայությունից։