Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք եւ մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը Կովսական քաղաքում մասնակցել է բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք եւ մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հավելելով, որ այնուհետեւ Նախագահն այցելել է Կովսականի նորակառույց հիվանդանոց եւ ծանոթացել նրա աշխատանքային պայմաններին: Երկրի ղեկավարը եղել է նաեւ քաղաքում կառուցվող նոր մանկապարտեզի շինհարթակում: Բակո Սահակյանը կարեւորել է հարավային շրջանների զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ հավելելով, որ այսուհետ եւս կարվի հնարավորն այս ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: