Արցախի երիտասարդ նկարիչների միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ օգոստոսի 17-26-ը Ստեփանակերտում տեղի է ունենալու Արցախի երիտասարդ նկարիչների սիմպոզիումը:
Ստեփանակերտում կկայանա Արցախի երիտասարդ նկարիչների սիմպոզիումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ մասնակցության համար պետք է ուղարկել 2-5 ստեղծագործության լուսանկար և CV(համառոտ կենսագրական) yasa.artsakh@gmail.com էլ. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան տարեթիվ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագիտացված ժյուրին կընտրի մասնակիցներին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 5-ը ներառյալ: