Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիական կրթական մոդելը հաջողությամբ զարգանում է Արցախում. «Եզնիկ Մոզյան»-ում մամլո ասուլիս է հրավիրվել (տեսանյութ)

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի աշկերտների մասնակցությամբ Արցախի տարածքում տեղադրվել են 10 արևային ջրատաքացուցիչ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 25-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը:

Նա նշել է, որ ուսումնարանում տեղադրվել է նաև 3 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Ուսումնարանի տնօրենի խոսքով՝ արևային էներգետիկայի ուղղությամբ իրենք բավականին փորձ ունեն: «Մեր աշկերտները սովորում են արևային ջրատաքացուցիչների մոնտաժման և սպասարկման մասնագիտություններ: Առաջիկայում աշկերտները մասնակցելու են, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկվող, Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում ամբողջ գյուղի ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներին»,-ասել է Վ. Կարապետյանը:

Քանի, որ էներգետիկան ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է, դրա համար էլ Արցախում այդ ուղղությամբ ևս անհրաժեշտ են աշխատանքներ իրականացնել: Բոլորովին վերջերս ուսումնարանը ձեռք է բերել ԱՀ արևային քարտեզ, որը մշակվել է միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից: Վ. Կարապետյանն ասել է, որ ԱՀ-ում ինտենսիվ արև կա Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում: Սեպտեմբերից ուսումնարանում սկսվելու են արևային էներգետիկայի ավելի խորացված դասընթացներ կազմակերպել, որպեսզի առաջին կիսամյակի վերջում լիովին կարողանան տիրապետել ոլորտին վերաբերող գիտելիքները և հիմք դնեն արդյունաբերական ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման համակարգերի ուսուցմանը: 2019-2020 թվականերին ուսումնարանի նորաստեղծ ավտոմատացման համակարգերի լաբորատորիայում կսկսեն նաև արդյունաբերական ավտոմատացման դասընթացներ: Ուսումնարանում գործում են նաև էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի 3 նոր լաբորատորիաներ: Վերջերս ուսումնարանը Ֆրանսիայի Լիոն քաղաքի գործընկեր լիցեյի և անհատ բարերարների կողմից համալրվել է նոր գործիքներով:

Խոսելով ուսումնարանում գործող մասնագիտությունների, աշկերտների թվի, նրանց ապահովման, փորձուսուցման հարցերի մասին՝ Վ. Կարապետյանն ասել է, որ իրենք ունեն 120 աշկերտ, ովքեր անվճար սովորում են 6 մասնագիտությունների գծով՝ մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա, հարդարման շինարարական աշխատանքների իրականացում, շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում, ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում, փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա:

«Աշակերտներն ապահովված են 3-անգամյա անվճար սնունդով, տրանսպորտով, հանրակացարանով,արտահագուստով, որոնց ծախսերը հոգում է ԱՀ կառավարությունը: Աշկերտների փորձուսուցումն անց է կացվում մասնավոր հատվածում, շինարարական հիմնարկ- ձեռնարկություններում: Աշկերտները մասնակցում են ԱՀ Կառավարության բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքների՝ հիմնականում Շուշիում և Ասկերանի շրջանում»,-նշել է տնօրենը: Համագործակցության շրջանակներում աշկերտները շինմոնտաժային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Լուսաձոր համայնքում, որտեղ ոչ միայն տեղադրել են արևային ֆոտովոլտային էլեմենտներ, այլև՝ շինմոնտաժային աշխատանքներ:

Վ. Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ հուլիսի 15-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքի ուսումնարանի 8 ուսանողներ փորձուսուցման նպատակով այցելելու են «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան: Նրանց օգնությամբ էլ ուսումնարանում տեղադրվելու է ևս 10 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Խոսելով ուսումնարանի մասնագիտությունների ցանկի ընդլայնման մասին՝ Վ. Կարապետյանն ասել է, որ նախատեսում են բացել հասարակական սննդի գծով մասնագիտություն, որի համար առաջին տարին անց են կացնելու խոհարարական դասընթացներ, երկրորդ տարին՝ հրուշակագործություն:

Ասուլիսին ներկա «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի ադմինիստրատոր Ռոբերտ Այդաբիրյանի հավաստմամբ՝ ուսումնարանն արդարացնում է իրենց սպասելիքները: Նա նշել է, որ բոլոր այն աշխատանքային գործիքները, որոնք տրամադրվել են ուսումնարանին, տեղադրված են և աշկերտներն իրենց ուսումնառության ժամանակ օգտագործում են:

Նա տեղեկացրել է նաև, որ վերջերս ուսումնարանի 7 վարպետներ այցելել են Ֆրանսիա՝ վերապատրաստման դասընթացներ անցնելու համար:

Նշենք, որ հիմնական դպրոցի 9-ամյա կրթության հիմքի վրա ուսումնարանն ընթացիկ տարվա մայիսից ընդունելություն է հայտարարում: Ուսման տևողությունը 2-3 տարի է, շրջանավարտներին տրվելու է պետական նմուշի դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ընդունվել ԱՀ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search