Artsakhpress

Հասարակական

Արցախում արտադրվում է «Արցախլակտ» պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերք

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեյի ֆինանսական աջակցության շնորհիվ 2011-2017 թվականներին Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայի գիտաշխատողներն ուսումնասիրել են Արցախի տարբեր շրջանների կաթնաթթվային բակտերիանների կենսաբազմազանությունը:

Արցախում արտադրվում է «Արցախլակտ» պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերք

Արցախում    արտադրվում  է   «Արցախլակտ»  պրոբիոտիկ  կաթնաթթվային  նոր մթերք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին    «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում   ասել  է    Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայի պատասխանատու, գիտաշխատող Արևիկ  Իսրայելյանը:

Նրա   խոսքով՝   ներկայումս    Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայում պահվում է ավելի քան 200 կաթնաթթվային բակտերիա, ստեղծվել է կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ, ընտրված են պրոբիոտիկ հատկություններով օժտված էնդեմիկ մանրէներ, որոնք հիմք կարող են հանդիսանալ ֆունկցիոնալ սննդի արտադրության, բժշկության և անասնաբուժության համար:

«Հայտնի է, որ Արցախում և Հայաստանում կաթնամթերքի արտադրությունում հիմնականում օգտագործվում է արտասահմանյան հայտնի ֆիրմաների մերան: Կարծում  ենք՝   հարկ    է    օգտագործել    մեր տեղական էնդեմիկ մանրէները, քանի որ վաղուց ի վեր հայտնի է, որ յուրաքանչյուր տարածաշրջանի և, բնականաբար, նաև մեր օրգանիզմին բնորոշ է տեղի մանրէների կենսաբազմազանությունը: Օգտագործելով ներկրված մերան՝ կարող է խնդիր առաջանալ էնդեմիկ մանրէների անհետացման  գործում:  Հաշվի  առնելով  այս  ամենը՝   սկսեցինք  զբաղվել   «Արցախլակտ»    անվանումը  ստացած   պրոբիոտիկ կաթնաթթվային մթերքը»,-պարզաբանել    է  Ա.  Իսրայելյանը:

«Արցախլակտ» պրոբիոտիկ կաթնաթթվային մթերքի սերիական արտադրության գաղափարը պատկանում է ՀՀ գիտությունների    ազգային  ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական  կենտրոնի սննդի կենսաանվտանգության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական  գիտությունների  թեկնածու Ֆլորա Տխրունուն և Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայի գիտաշխատողներ Արևիկ Իսրայելյանին և Լիլյա Առստամյանին:

Թե    ի՞նչ  է   իրենից  ներկայացնում  «Արցախլակտ»-ը   մեր  զրուցակիցը  պատասխանել  է, որ   այն Արցախի Հանրապետության էնդեմիկ, պրոբիոտիկ կաթնաթթվային մանրէների  (Enterococcus durans և Lactobacillus acidophilus) մաքուր կուլտուրաներով բնական պաստերիզացված կովի կաթի խմորման ճանապարհով ստացված ֆունկցիոնալ սննդամթերք է:Այն ունի նուրբ կաթնաթթվային համ ու հոտ, կաթնասպիտակավուն գույն: Շնորհիվ կենսաբանական բարձր առանձնահատկությունների՝ կաթնամթերքը կիրառվում է որպես պրոբիոտիկ.  այն նախատեսված է ամենօրյա օգտագործման համար:

Ա.  Իսրայելյանն    ավելացրել  է, որ   «Արցախլակտ»-ը   կարևոր դեր է խաղում աղիքային միկրոֆլորայի կարգավորման գործում: Կաթնամթերքում պարունակվող կաթնաթթվային բակտերիաներն օժտված են հակաօքսիդանտային, ադհեզիվ հատկությամբ և հակամանրէային բարձր ակտիվությամբ՝ լայն սպեկտրի ախտածին և պայմանական ախտածին միկրոֆլորայի ներկայացուցիչների  նկատմամբ.  այն  վերականգնում է աղիների նորմալ միկրոֆլորան: 

Ա.  Իսրայելյանը    տեղեկացրել  է նաև, որ    արտադրանքը    շուտով  հասանելի   կլինի   Արցախի   սպառողներին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search