Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան շանտաժով է փորձում առաջիկա ընտրություններում ապահովել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար համապատասխան քանակի քվեները։
Եթե մեզ չքվեարկեք, հեռացնելու եմ գործից. Էրդողանի կուսակից քաղաքապետը սպառնացել է աշխատակիցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան քաղաքացիների հետ հանդիպման հայտարարել է, որ եթե չքվեարկեն իրենց կուսակցության օգտին, ապա գործազուրկ կդառնան, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24–ին։