Artsakhpress

Մշակույթ

Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը

Արցախի Հանրապետության երեք պեղավայրերում՝ Տիգրանակերտում, Նոր Կարմիրավանում և Քարին տակ քարանձավում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն, իսկ 2017 թվականին մեծ հնչեղություն ստացած Շուշիի մզկիթի հետազոտական աշխատանքներն ավարտվել են, ու այնտեղ և Դադիվանքի վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները:

Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը

Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը: Նրա խոսքով՝ Նոր Կարմիրավան գյուղում պեղումներն արդեն իսկ մեկնարկել են: «Պեղումների առաջին փուլն այս պահին արդեն ավարտել ենք, և շուտով կսկսենք երկրորդ փուլը»,-ասաց Երանյանը` հավելելով, որ պեղումների արդյունքների մասին կխոսի ուսումնասիրություններից հետո:
Նժդեհ Երանյանի խոսքով՝ Նոր Կարմիրավանում 2016 թվականին մեկնարկած հետախուզական պեղումները շարունակվել են մայիսի առաջին կեսին: «Պեղումների առաջին փուլում կարող ենք մի բան վավերացնել, որ այն ենթադրությունը, թե մարդակերպ կոթողներն իրենց նախնական կանգնեցման վայրում են, կարծես թե հաստատվում է, սակայն վերջնական եզրակացություն կլինի պեղումների ամբողջական ավարտից հետո»,-ընդգծեց նա:
Նոր Կարմիրավանի հանրահայտ կոթողները թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերով և ամենայն հավանականությամբ հանդիսանում են ռազմիկների կամ ռազմիկ-նախնիների գերեզմանակոթողներ, որոնք կանգնեցվել են դամբարանաբլուրների կամ հիմնահողային թաղումների վրա: Կոթողների շրջակայքում պեղումները սկսվել են 2016 թվականից։ 
Շուշիի  մզկիթում էլ, որտեղ առաջին անգամ պեղումներ են իրականացվել 2017 թվականին,  վերականգնման աշխատանքներ են իրականացվում, հետազոտական պեղումները մզկիթի տարածքում ավարտվել են: «Մզկիթի շրջակայքում պեղումներն անցկացվել են անցյալ տարի, քանի որ ցանկացած հուշարձանի տարածքում  վերականգնելուց առաջ պետք է հետազոտական աշխատանքներ անցկացնել: Շինարարներն այժմ  վերականգնում են մզկիթը»,-ասաց Երանյանը՝ հավելելով, որ Դադիվանքում, որտեղ ևս պեղումներն իրականացվել են 2017 թվականին:
Պեղումների արդյունքում ստորգետնյա կառույց է բացվել: Այստեղ ևս ընթացքի մեջ են վերականգնման աշխատանքները. պեղումների փուլը ավարտված է:
Նժդեհ Երանյանը վստահեցրեց, որ տարվա ընթացքում կլինեն նաև ոչ պլանավորված, անկանխատեսելի  պեղումներ:
Շուշիի Քարին տակ քարանձավում էլ պեղումներն ավանդույթի համաձայն կմեկնարկեն օգոստոսի սկզբին: Քարին տակի պեղումների արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը հույս հայտնեց, որ այս տարվա պեղումների արդյունքում լավ նմուշներ կհայտնաբերվեն: «Որքան շատ աշխատենք, այնքան շատ արդյունքներ, գտածոներ կունենանք»,-հավելեց նա:
Քարին տակ քարանձավից 2016թ. պեղումների ժամանակ 6.5 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդու ատամ էին հայտնաբերել:
Արցախի Տիգրանակերտում պեղումները կմեկնարկեն հուլիսի կեսերին եւ կշարունակվեն մինչև օգոստոս: Տիգրանակերտում Արցախի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ կիրականացնի ժայռափոր ջրանցքի տարածքում, կշարունակվեն նաև անտիկ դամբարանադաշտի պեղումները: Ուշագրավ է, որ ջրանցքի պատերի վրա պահպանվել են 9-11-րդ դարերի խաչապատկերներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search