Adidas ընկերությունը հատուկ խաղակոշիկներ է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ը գրում է, որ խաղակոշիկների նկարագրության մեջ ասված է. «Խաղակոշիկները ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք նրա եզակի, համեստ ու դրական կերպարից»։
Խաղակոշիկները պատկերված են Հայաստանի դրոշի եռագույնով, զինանշանով ու «Արսենալի» խորհրդանիշներով։