Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես են եկել հաշվետու համերգով (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (ՄՊՍԿ) սաների 2017-2018 ուսումնական տարվա հաշվետու համերգը:

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես են եկել հաշվետու համերգով (լուսանկարներ)

Ստեփանակերտի   մանկապատանեկան   ստեղծագործական    կենտրոնի   սաները  հանդես  են  եկել  հաշվետու   համերգով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍՀամերգին կենտրոնի  սաները  կատարել են      հայրենասիրական  և   արտասահմանյան  երգեր, պարել   ազգագրական   պարեր, հանդես  եկել  ասմունքով:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ստեփանակերտի  մանկապատանեկան     ստեղծագործական  կենտրոնի  տնօրեն   Վիլեն  Միքայելյանն  ասել  է, որ   կենտրոնը  ստեղծվել  է    1993  թվականին՝  արցախյան  շարժման  ամենաթեժ  ժամանակահատվածում: Մինչև   2010  թվականը  կենտրոնը  հաղթահարել  է  մի   շարք   դժվարություններ, աշխատանքներն  ընթանում  էին  անբարենպաստ  պայմաններում:
Իսկ  2010  թվականին   արդեն   շահագործման   է   հանձնվել  միջազգային  չափանիշներին  համապատասխան    կենտրոն,  որտեղ   երեխաներն  սովորում  են   անվճար  հիմունքներով:   
 
Նրա  խոսքով՝   կենտրոնում    գործում  է  ավելի  քան   30    խմբակ, այդ  թվում  պարարվեստի, երգարվեստի,  ժողգործիքների, նկարչական, ձեռքի  աշխատանքների, կավագործության, ասեղնագործության  և  այլն: Ներկայումս   կենտրոն   է  հաճախում   շուրջ  1400  երեխա.այն  տարեցտարի  ավելանում  է:
 
«Կենտրոնի  սաներն  ակտիվորեն     մասնակցում  են  տարբեր   միջազգային   մրցույթների  և   գրավում  առաջնակարգ  տեղեր:  Վերջերս  նրանք   մասնակցել են   Երևանում  կայացած  «Նոր շունչ-2018» համահայկական   միջազգային  պարային  մրցույթի,  որտեղ  ստացել  են  ամնեբարձր  միավորները: Օրերս   նաև նկարչական   խմբի  սաները   մասնակցել  են       Երևանում  կայացած    Սիլվա  Կապուտիկյանի  100-ամյակին   նվիրված՝ «Ծաղկանոց»   գրքի   շնորհանդեսի  համար   հայտարարված    մրցույթին  և   գրավել   4  առաջին  և  2  երկրորդ   մրցանակային  տեղեր»,-մասնավորապես   ասել  է  կենտրոնի  տնօրենը:
Մեր   զրուցակիցը  տեղեկացրել է    նաև,  որ  կենտրոն  հաճախելով  երեխաներն   դառնում  են  ավելի    ընկերասեր, աշխատասեր, նպատակասլաց և  նրանց  մոտ   ձևավորվում  է   գեղագիտական   ճաշակ. երեխաները  ստանում  են  ազգային   արհեստի  և   արվեստի   վերաբերյալ   ավելի  խորը   գիտելիքներ:
Միջոցառմանը   ներկա   էին  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Սերգեյ  Շահվերդյանը,  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը, Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, ԱՀ  ԱԺ  պատգամավորներ,   կենտրոն   հաճախող  սաների  ծնողներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search