Artsakhpress

Քաղաքական

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին:

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները՝ Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից:
Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել էր պոտողան վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Այն Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, մի շարք հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search