Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Ռուս պրանկերները կրկին Փաշինյանի անունից զանգահարել են հայտնի օտարերկրյա պաշտոնյայի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական Vesti.ru-ն հայտնում է, որ Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը: Հիշեցնելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքներով որոշակի դիտարկումներ էր արել, որոնք փոխանցվել էին ՀՀ իշխանություններին՝ Գրեմինգերը նկատել է, որ այդ նկատառումները կարող են օգտագործվել ԸՕ-ում փոփոխություններ անցկացնելու ժամանակ: