Artsakhpress

Քաղաքական

Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. ՀՀ Նախագահ(տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպումից հետո ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հնչեցրած հարցերին:

Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. ՀՀ Նախագահ(տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ վաղուց ծրագրում էր մի քանի օրով իր ընտանիքի անդամների հետ այցելել Արցախ և ցույց տալ նրանց մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը:
«Ստացվեց այնպես, որ այսօր եկել եմ կարճ այցով, որպեսզի հանդիպեմ ԱՀ Նախագահին և լինեմ Արցախի կողքին: Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացն էր սկսվել, հաճախ Երևան էր ժամանում Բակո Սահակյանը և իր ներկայությամբ բոլորիս հիշեցնում, որ ազգային շահերը վեր են ամեն ինչից: Պետք է ուշադիր լինենք, որպեսզի ծավալվող իրադարձությունները որևէ ձևով չանդրադառնան Արցախի կայունությանը և անվտանգությանը: Իմ պարտքն եմ համարում այսօր լինել Արցախում՝ որևէ ձևով ցանկություն չունենալով խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն, իսկապես, կայացած պետական միավոր է, երկիր, որն ունի ժողովրդական ինստիտուտներ, ընտրած խորհրդարան և նախագահ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտ են արցախցի լինելու համար, այլ որովհետև ունեն կայացած պետություն: Հուսով եմ՝ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ, քանի որ Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից»,- նշել է Ա. Սարգսյանը:
 
ՀՀ Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և Սփյուռքը ուշադիր հետևում են արցախյան իրադարձություններին:
 
«Արցախը մեր ողջ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք որևէ ձևով իրավունք չունենք պարտություն ունենալ այս հարցում: Վստահ եմ՝ բոլոր խնդիրները կգտնեն լուծումներ»,- եզրափակել է Ա. Սարգսյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Search