Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով եւ մարդու իրավունքների կոմիտեում նշանակված է զեկուցող՝ «Քաղբանտարկյալներ Ադրբեջանում» զեկույցը պատրաստելու համար:
ԵԽԽՎ-ում կպատրաստվի «Քաղբանտարկյալներ Ադրբեջանում» զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վկայակոչելով ԵԽԽՎ կայքը՝ news.am-ն հայտնում է, որ նիստը կանցկացվի հունիսի 25-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակում: Զեկույցի պատրաստման նախաձեռնությունը առաջ է քաշել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը: