Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից:

Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասներ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից:
«Կցանկանայի հարցս սկսել հարգելի պարոն վարչապետ բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտականությունների կատարման շրջանակներում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը: Հարցս վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք լրատվական միջոցների աշխատանքի շնորհիվ ստացանք երկու հաղորդագրություն մեկը ձեզ, մյուսը վարչապետի հետ հանդիպման մասին: Հաղորդագրությունները շատ չէին տարբերվում տարիներ շարունակ լույս ընծայվող հաղորդագրություններից:
Ես կխնդրեմ Ձեզ, օգտագործելով այս բարձր ամբիոնը մանրամասներ հայտնել հետևյալ հարցերի վերաբերյալ. արդյոք հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին, ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջևանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների  արձագանքը»,-հարցրեց Աշոտյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հարցերը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է:  «Մենք արդեն հստակ արձանագրել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Արցախը իր շատ հստակ տեղն է զբաղեցնում: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերվում է մեր հետևողականությանը, որը վերաբերվում, է Արցախի հարցում մեր քաղաքականության շարունակականությանը: Արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերվում է բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությունը: Մենք այս պահին գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու փուլում: Մինսկի խմբի այցը ճանաչողական էր, մենք մտքեր էինք փոխանակում,  լսում միմյանց դիրքորոշումները»,- ասաց նախարարը
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը հատուկ կարևորություն է տալիս խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ինչին հակառակ են հակառակորդի գործողությունները: «Մենք ընդգծել ենք, որ վերջին օրերին շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու հանգամանքը բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, խաղաղության մթնոլորտի ձևավորման վրա: Մենք ասել ենք, որ սա չի կարող աննկատ մնալ և չազդել մեր դիրքորոշումների վրա»,- նշեց Մնացականյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search