Artsakhpress

Սպորտ

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի եւ շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է։

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ապաքինման համար կպահանջվի չորս ամիս։
«Շնորհակալություն բժիշկ Մեդենլբաումին։ Վիրահատությունը լավ անցավ, այժմ սկսվում է վերականգնողական փուլը։ Առջեւում ծանր չորս ամիսներ են, բայց կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի 100 տոկոս պատրաստ լինեմ։
Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, որոնք միշտ իմ կողքին են։ Ես կվերադառնամ»,– գրել է Յուրա Մովսիսյանը։
Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր