Հասարակություն

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից հունիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա:

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:


Ալեքսեյ Ի.-ի ճակատի հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:


Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 


Կատարվում է հետաքննություն:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Հանրային խորհուրդը չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը. պատասխանատուներ

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով