Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած բազմիցս հնչեցված հորդորներին, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:
Սոցցանցերում տեղ են գտնում բանակի հեղինակությունը խաթարող, հիմնազուրկ գրառումներ. ՊՆ-ն դիմել է կոչով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաշվի առնելով համացանցի տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» անվտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության: