Artsakhpress

Քաղաքական

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. Խորհրդարանը տվեց իր համաձայնությունը

Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությանը:

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. Խորհրդարանը տվեց իր համաձայնությունը

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. Խորհրդարանը տվեց իր համաձայնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ՀՀ գլխավոր դատախազի այս միջնորդությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր, հայտնում է News.am-ը:
Նշենք, որ մինչ այդ ԱԺ-ն համաձայնություն էր տվել, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Ինձ քաղաքական գործընթացներում չեմ տեսնում. Սամվել Բաբայանը խոսել է Արցախում իր անելիքների մասին

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Բակո Սահակյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Ձևավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում. Վիտալի Բալասանյան

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Search