Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Bianet կայքի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդրին։
Աթեշյանը զավթել է պատրիարքի աթոռը եւ համագործակցում է իշխանության հետ․ Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը նշել է․, որ պետությունը միշտ էլ աշխատել է կառավարել հայ համայնքին։ «Հայ համայնքի լավ կառավարման համար ես երկար տարիներ պայքարել եմ։ Ցավոք, հիմա պատրիարքի աթոռը զավթել է «հարկադիր կատարածուն» (արք․ Աթեշյան) եւ համագործակցում է թուրքական իշխանությունների հետ։ Դա հստակ կարող եմ ասել, որ նա նշանակվել է, որպեսզի թույլ չտա պատրիարքի ընտրություն անցկացվի։ Մեր պայքարի արդյունքում հայ համայնքը իրավունք կստանա ընտրել իր պատրիարքին։ Մենք միայն պատրիարք են ցանկանում ընտրել»,-news.am-ի փոխանցմամբ`ասել է Կարո Փայլանը։