Արարատի մարզի Լանջանիստ գյուղի ոլորաններում այսօր ՀՀ ՊՆ-ին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
ՀՀ ՊՆ «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով զինծառայողներ են տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վթարի հետևանքով տուժել է հինգ զինծառայող, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: Տեղափոխվել են Վեդի քաղաքի բժշկական կենտրոն:
Տուժածների թվում ժամկետային զինծառայողներ և սպաներ են: