Artsakhpress

Սպորտ

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

Ֆուտբոլի ախարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց Եգիպտոսի հետ:

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկնարկում երկու թիմերը շատ զգուշ և հավասարակշռված էին գործում, սակայն քիչ-քիչ սկսեցին կորցնել գնդակը:  Ռուսաստանը չէր կարողանում գտնել Եգիպտոսի խոցելի կողմը, իսկ եգիպտացիները չէին կարողանում դիպուկ եզրափակել գրոհները: Վիճակագրությունն էլ փաստում էր մի բան, որ երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին, կատարում փոխանցումներ, նույնիսկ հավասարաչափ վազում մարզադաշտում:
Խաղակեսի վերջնամասում երկու թիմերը սկսեցին ահռելի մեծ ուժով գրոհել: Նույնիսկ շատ վտանգավոր պահ ուներ Եգիպտոսի «աստղը»՝ Մո Սալահը: Ռուսներն էլ իրենց հերթին ամեն հնարավոր առիթ օգտագործում էին հարվածներ կատարելու համար:
 
Երկրորդ կեսի հենց մեկնարկին Եգիպտոսի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆատհին: Ռուսները չբավարարվեցին ձեռքբերածով: Դենիս Չերիշևը խաղի 59-րդ րոպեին գնդակը դարպասապահի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Չէր էր անցել 3 րոպե, երբ Ռուսաստանը խփեց նաև երրորդ գոլը: Ձյուբան հրաշալի անցումով գրավեց Եգիպտոսի հավաքականի դարպասը:
 
Հանդիպման 72-րդ ռուսները սեփական տուգանային հրապարակի սահմաններում խախեցին խաղի կանոնները Սալահի նկատմամբ և վերջինս անվրեպ իրացրեց հարվածը՝ 3:1: Ի վերջո «փարավոններին» խաղը փրկել չհաջողվեց և ռուսները երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: 
Խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանը կխաղա Ուրուգվայի հետ հունիսի 25-ին: Եգիպտոսի վերջին մրցակիցը Սաուդյան Արաբիան է: Այդ խաղը ևս կկայանա հունիսի 25-ին: Երկու տուրերից հետո Ռուսաստանն ունի 6 միավոր և խմբի առաջատարն է: Դեռևս իր երկրորդ հանդիպումը չի անցկացրել Ուրուգվայը և ունի միայն 3 միավոր: Եգիպտոս և Սաուդյան Արաբիան միավոր չունեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Search